Այսօր մետաղական կառույցները շինարարությունում օգտագործվում են ամենատարբեր նպատակների համար, ունեն բազմազան առավելություններ և համադրվում են նաև այլ մետաղական նյութերի հետ, ինչպիսիք են՝ փայտն ու բետոնը։
Մետաղական կոնստրուկցիաների ընդհանուր առավելությունները
Մետաղական կոնստրուկցիաների հիմնական առավելություններից են ուժն ու ամրությունը։ Մետաղները, մասնավորապես պողպատը, ունեն բարձր բեռնատարունակություն և դեֆորմացիայի նկատմամբ զգալիորեն դիմացկուն են։ Դրա համար էլ շինության հիմնական հումք ընտրվում են մետաղական կոնստրուկցիաներ՝ նպաստելու շինության արդյունավետությանը։ Մետաղը ցանկացած շինություն դարձնում է կայուն ու անվտանգ՝ անգամ ծայրահեղ պայմաններում։ Օրինակ՝ փայտը ժամանակի ընթացքում ենթարկվում է դեֆորմացիայի, միջատներից հասցրած վնասներին ու քայքայմանը։ Բետոնը ժամանակի ընթացքում ճաքում ու փլվում է, իսկ մետաղը չի ենթարկվում նման դեֆորմացիաների, հատկապես՝ երբ մշակվում է ճիշտ և ունի պաշտպանիչ շերտ։
Ամրությունից բացի, մետաղական կոնստրուկցիաների հետ նաև կրճատվում են շինարարական ժամկետները։ Մետաղական բաղադրիչները պատրաստվում են վերահսկվող արտադրական գործարանում, որտեղ հատկապես մեծ ուշադրություն է դարձվում մետաղի արտադրության ճշգրտությանը և ընդհանուր որակի վերահսկողությանը, ինչը գրեթե անհնար է ապահովել այլ նյութերի դեպքում։ Սա նաև նախապատրաստական մոտեցում է և օգնում է կառույցը մոնտաժել տեղում, նվազեցնել աշխատուժի ծախսերը և խուսափել եղանակային պայմաններից առաջացող դադարներից։ Բացի այդ, մետաղի թեթևությունը հեշտացնում է տեղափոխումն ու տեղադրումը՝ զգալիորեն արագացնելով շինարարական գործընթացը։
Ճարտարապետություն, ճկունություն և ավելին
Մետաղական կառույցների առանձնահատկություններից է նաև ճարտարապետական ճկունությունը։ Բարձր ամրության և փոքր քաշի հարաբերակցության միջոցով կարելի է ստեղծել լայն բաց տարածքներ՝ առանց բազմաթիվ հենասյուներ ներգրավելու։ Սա ճարտարապետներին տալիս է ազատություն՝ նախագծելու ընդարձակ, բաց ինտերիերներ և մոդուլային լուծումներ, որոնք կարող են հարմարեցվել ամենատարբեր պահանջներին՝ սկսած արդյունաբերական գործարաններից ու պահեստներից մինչև ժամանակակից բնակելի շենքեր։
Շինարարությունում բնապահպանությունն ամենակարևոր գործոններից մեկն է, և մետաղի հատկանիշները համապատասխանում են նաև այստեղ։ Պողպատը և մյուս մետաղները հեշտությամբ կարող են վերամշակվել և կրկին օգտագործվել, ինչի շնորհիվ էլ նվազում է բնության մեջ թափոնների առաջացումը։ Բացի այդ, այսօր մետաղները մշակվում են բարձրագույն մետաղամշակման սարքավորումների միջոցով, որոնք ունեն բարձր ճշգրտություն և նույնպես չեն առաջացնում թափոններ։
Մետաղների համար պետք չէ պարբերական խնամք
Մետաղական կառույցների հաջորդ առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանք գրեթե չեն պահանջում հաճախակի սպասարկում կամ վերանորոգում։ Մետաղն իր բնույթով կայուն է՝ թե ֆիզիկապես, թե քիմիական առումներով։ Բացի ճշգրիտ մշակվելուց, այն հաճախ պատվում է հատուկ պաշտպանիչ շերտերով, որոնք այն պահպանում են խոնավությունից, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ջերմաստիճանի կտրուկ տատանումներից և կոռոզիայից։
Օրինակ, ցինկով պատված պողպատը (գալվանացված պողպատը) կամ հատուկ ներկերով և հակակոռոզիոն շերտերով մշակված մետաղը կարող է տասնամյակներ պահպանել իր ամրությունն ու արտաքին տեսքը՝ գրեթե առանց վնասվելու։ Այս պաշտպանիչ շերտերը կանխում են ժանգոտումը, մետաղի օքսիդացումը և մակերեսի քայքայումը, որոնք սովորաբար բնորոշ են ավանդական կոնստրուկցիաներին։
Ավանդական շինանյութերի դեպքում՝ օրինակ փայտի կամ բետոնի, անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել վերանորոգումներ, վերաներկումներ կամ կառուցվածքային ամրացումներ՝ վնասներից, ճաքերից կամ խոնավությունից պաշտպանվելու համար։ Իսկ մետաղական կառույցների դեպքում նման անհրաժեշտություն գրեթե չկա։ Կարող եք պարզապես պարբերաբար զննել ու թարմացնել պաշտպանիչ շերտը։
Մի փոքր ավանդական կառուցվածքների մասին
Ավանդական կառուցվածքները նույնպես կարևոր են շինարարական տարբեր աշխատանքներում, սակայն ինչպես բոլոր նյութերի դեպքում, այստեղ էլ կան թե՛ առավելություններ, թե՛ որոշ սահմանափակումներ, որոնք արժե հաշվի առնել։
Օրինակ՝ փայտը տաք, բնական և գեղեցիկ նյութ է, որը տարածված է թե՛ բնակելի, թե՛ հանրային շենքերի կառուցման մեջ։ Այն մշակելը հարմարավետ է և ապահովում է լավ ջերմամեկուսացում։ Սակայն փայտը նաև զգայուն է խոնավության, բորբոսի և միջատների նկատմամբ, ինչի պատճառով ժամանակի ընթացքում կարող է պահանջվել լրացուցիչ խնամք կամ վերափոխում։
Բետոնը և քարն առանձնանում են իրենց բարձր ամրությամբ և երկար կյանքով ու շարունակում են մնալ ամենահուսալի ընտրություններից մեկը։ Դրանք լավ են դիմանում ծանրաբեռնվածությանը և ապահովում են կառուցվածքային կայունություն։ Միևնույն ժամանակ, բետոնը պահանջում է որոշակի կարծրացման ժամանակ, ինչը երկարացնում է շինարարության տևողությունը, իսկ ուժեղ ջերմաստիճանային փոփոխություններից առաջանում են նաև ճաքեր, որոնք կարող են վնասել շինության կայունությանը, եթե նյութն ընտրվել է որպես հիմք։
Նյութի ընտրությունը նաև ազդում է շենքի նախագծային հնարավորությունների վրա։ Օրինակ ավանդական նյութերն ունեն որոշ սահմանափակումներ՝ կապված լայն բաց տարածքների կամ բարդ դիզայներական լուծումներ իրականություն դարձնելու հետ, քանի որ դրանք սովորաբար պահանջում են լրացուցիչ հենասյուներ կամ ամրացումներ։
Այսպիսով, ավանդական կառույցները նույնպես վստահելի և փորձված տարբերակներ են, սակայն պահանջում են ավելի երկար շինարարական գործընթացներ, ավելի պարբերական խնամք և ուշադրություն, որը ոչ միշտ է հասանելի։
Մետաղական և ավանդական կառույցների միջև ընտրությունը միշտ կախված է նախագծի բնույթից և դրա տեխնիկական պահանջներից։ Ամենակարևոր գործոններից է շենքի տեսակն ու բեռնատարունակության պահանջները։ Մետաղական կառույցները հատկապես արդյունավետ են արդյունաբերական, կոմերցիոն և մեծածավալ շինարարական նախագծերի համար, քանի որ ապահովում են բարձր ամրություն և դիմացկունություն։ Իսկ փոքր կամ սահմանափակ բյուջեով բնակելի նախագծերի դեպքում հաճախ նախընտրելի են ավանդական նյութերը։ Սակայն պետք է լինել ուշադիր և պարբերաբար հետևել նյութի որակին։
Բյուջեն նույնպես կարևոր է նյութի ընտրության հարցում։ Պետք է հաշվի առնել ոչ միայն շինարարության սկզբնական արժեքը, այլ նաև երկարաժամկետ սպասարկման և շահագործման ծախսերը։ Թեև մետաղական կառույցները կարող են պահանջել ավելի բարձր նախնական ներդրում՝ կապված նյութերի և մասնագիտացված աշխատուժի հետ (օրինակ՝ մետաղի կտրում իրականացնող սարքերով և մետաղ կտրող տեխնոլոգիաներով աշխատող մասնագետներ), այդ ծախսերը սովորաբար հավասարակշռվում են արագ մոնտաժման գործընթացով և հետագայում չեն առաջացնում վերանորոգման կարիք։