Մետաղական Անգարների Պատրաստում

  • Home
  • /
  • Մետաղական Անգարների Պատրաստում

Մետաղական Անգարների Պատրաստում

Մետաղական անգարները մետաղական կոնստրուկցիաների տեսակ է, որը հիմնականում նախատեսված է արտադրական և պահեստային տարածքների, բազաների, առևտրային և զվարճանքի կենտրոնների շինարարության համար։

Անգարների ի տարբերություն մնացած շինությունների, առավելություններն են՝

  1. Սեյսմոակտիվ գոտիներում ավելի հուսալի լինելը,
  2. Մոնտաժման համեմատաբար կարճ ժամանակը,
  3. Մեծ թռիչքների ապահովումը
  4. Մետաղական անգարների թեթևությունը և տեղափոխման մատչելիությունը
  5. հնարավորություն է տալիս պատրաստել անգարները ցածր գներով,
  6. Երակարակեցությունը։ Մետաղական անգարների կյանքը համեմատաբար այլ շինությունների ավելի երկար է։
  7. Հողի արդյունավետ օգտագործումը։

Մետաղական անգարները լինում են` միաթռիչք, բազմաթռիչք, միաթեք, բազմաթեք, ինչը հնարավորություն է տալիս պատվիրատուին կառուցել իր հնարավորություններին և պահանջներին համապատասխան մետաղական անգարի արտադրանք։

Մետալ Դիզայն-ը իր մետաղական անգարների արտադրման համար օգտագործում է եվրոպական SIN տեխնոլոգիան։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս սյուների և կանգնակների հումքի մեջ խնայել մինչև 10%, իսկ հեծանների մեջ մինչև 35%, ինչը հնարավորություն է տալիս մետաղական անգարին լինել ավելի թեթև։ Դա էլ հնարավորություն է տալիս անգարը պատրաստել ավելի մատչելի գներով։

Sin-հեծանները իրենցից ներկայացնում են սովորական երկտավրային հեծանների կատարելագործված տարբերակը, որը հնարավորություն է տալիս ծածկել մեծ թռիչքներ։

Սին-հեծանների շնորհիվ հնարավոր է կառուցել նույնիսկ բազմահարկ մետաղական շենքեր ընդ որում սեյսմոակտիվ տարածքներում։

Անգարների տանիքի մարդակների համար Metal Design-ը կիրառում է Z-աձև պրոֆիլներ, որը հենց ընկերությունը պատրաստում է իր սեփական հոսքագծերով` 150-300 մմ լայնքով և անսահամանափակ երկարությամբ։ Z-պրոֆիլները նույնպես նախատեսված են հումքի ծախսի կրճատման համար, որը իր հերթին մատչելի է դարձնում անգարների տանիքների պատրաստումը։

 

Ծառայություններ

Բազրիքների Պատրաստում
Մետաղների Կտրում
Մետաղների Կռում
Մետաղների Զոդում
Այլ

Ստացեք առաջարկ