Մետաղական բազրիքների Պատրաստում
- Home
- /
- Մետաղական բազրիքների Պատրաստում

Մետաղական Բազրիքների Պատրաստում
Բազրիքները աստիճանների, աստիճանավանդակների կամ պատշգամբների կոնստրուկցիաներ են, որոնց հիմնական դերը մարդկանց ապահովությունն է։
Մետալ Դիզայն ընկերությունը առաջարկում է մետաղական բազրիքների լայն տեսականի ըստ պատվիրատուի նախընտրած դիզայնի, գույնի և հումքի։
Շնորհիվ ընկերության տեխնիկական հագեցվածության մենք կարողանում ենք պատրաստել գրեթե ցանկացած տեսակի մետաղական բազրիքներ։
Բազրիքների պատրաստման համար օգտագործվում են ներկապատված սև
մետաղները, ալյումինը և չժանգոտվող պողպատը։
Չժանգոտվող պողպատից հիմանականում պատրաստվում են դրսի մետաղական բազրիքները, որպեսզի ժանգոտվելու հետ կապված խնդիրներ չառաջանան։
Ալյումինե բազրիքները տարբերվում են իրենց արտաքին հաճելի տեսքով։
Մետալ Դիզայն-ը բազրիքների պատրաստման և ամրացման համար օգտագործում է միայն բարձրակարգ և միջազգային ստանդարտներին համապատասխան նյութեր, հումք, ամրացման դետալներ և ներկեր։ Բացի ամուր և հուսալի լինելուց, ճիշտ ընտրված բազրիքը կարող է դառնալ դիզայնի էլեմենտ: Բազրիքների պատրաստման մեջ ունենալով ավելի քան 18 տարվա փորձ, մենք պատրաստում ենք ցանկացած բարդության և քանակի բազրիքներ: