Հայաստանի կլիման հայտնի է իր բազմազանությամբ և կտրուկությամբ, երբ ամառները շոգ են, ձմեռները՝ սառն ու ձյունառատ, իսկ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումը՝ ինտենսիվ։ Այսպիսի պայմաններում նույնիսկ ամենաուժեղ տանիքներն են արագ մաշվում։ Այսպիսով, Հայաստանում տանիքի պատշաճ ծածկույթ ընտրելը կարևոր է թե՛ ապահովելու համար մետաղական տանիքի պաշտպանություն, թե՛ ձեռք բերելու համար էներգախնայողություն։
Ծածկույթներ ընտրելիս հաշվի առեք կլիման և տարածաշրջանը
Հայաստանը փոքր երկիր է, սակայն նրա տարբեր մարզերում եղանակային պայմանները կարող են զգալիորեն տարբերվել։ Այդ իսկ պատճառով տանիքի ծածկույթ ընտրելիս պետք է հաշվի առնել ոչ միայն տարվա եղանակի, այլ նաև տվյալ վայրի կլիմայական պայմանները։ Ճիշտ ընտրված ծածկույթը կպաշտպանի տանիքը վնասներից, կօգնի խնայել էներգիա և կերկարացնի շինության ընդհանուր շահագործման ժամկետը։
Ձմեռ
Սառը եղանակի ընթացքում հատկապես կարևոր է օգտագործել ջրամեկուսիչ և ջերմամեկուսիչ ծածկույթ, որը կկանխի ջրի ներթափանցումը և կպահպանի ներքին ջերմությունը։ Լավագույն լուծումներից են բիտումային հիմքով ծածկերը և հեղուկ-կիրառվող ջրամեկուսիչ նյութերը, որոնք լայնորեն կիրառվում են հատկապես լեռնային և հյուսիսային մարզերում՝ Լոռի, Շիրակ, Տավուշ։
Ամառ
Տաք եղանակին առաջնահերթություն պետք է տալ հատկապես ծածկույթներին, որոնք ունեն բարձր արտացոլման ունակություն և ուժեղ պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Դրանք օգնում են սառը պահել ներքին տարածքը և կանխում տանիքի նյութերի մաշվածությունը։ Ակրիլային և էլաստոմերային ծածկույթները հատկապես արդյունավետ են Արարատյան դաշտավայրի շոգ և արևառատ պայմաններում։
Անցումային եղանակներ (գարուն, աշուն)
Գարնան և աշնան անկանխատեսելի եղանակային փոփոխությունները պահանջում են ճկուն և կլիմայական ազդեցություններին դիմացկուն ծածկույթներ, որոնք կարող են հարմարվել ջերմաստիճանի կտրուկ տատանումներին և կանխել ճաքերի, լայնացման կամ փոքրացման դեպքերը։ Այս շրջանում կարևոր է, որ ծածկույթը լինի ոչ միայն ջրամեկուսիչ, այլև ունակ դիմակայելու հաճախակի տեղումներին, քամիներին ու դիմակայի տերևների և այլ աղբի կուտակումների քաշին։
Տեղաբնույթ առանձնահատկություններ
Քաղաքային տարածքներում, ինչպիսիք են Երևանը կամ Գյումրին, ցանկալի է օգտագործել արևադարձնող ծածկույթներ, որոնք կնվազեցնեն շենքի տաքացումը և կդիմակայեն քաղաքի ջերմությանը։ Մինչդեռ գյուղական կամ բարձրադիր վայրերում առաջնահերթություն պետք է տալ ձյան և խոնավության նկատմամբ դիմացկուն լուծումներին, որոնք կպաշտպանեն տանիքը կուտակված ձյունից և հաճախակի հալումից։
Լավագույն տանիքի ծածկույթների հիմնական առանձնահատկությունները
Հայաստանում տանիքի ծածկույթ ընտրելիս կարևոր է ոչ միայն գինը կամ արտաքին տեսքը, այլև ծածկույթի ֆունկցիոնալ և տեխնիկական որակները։ Մեր երկրի կլիման կտրուկ փոփոխվող է, իսկ եղանակային պայմանները կարող են լուրջ փորձություն լինել ցանկացած շինանյութի համար։
Եղանակակայուն տանիքի ծածկույթներ
Լավ ծածկույթը պետք է դիմանա բոլոր կլիմայական պայմաններին՝ չկորցնելով իր կառուցվածքը և պաշտպանական հատկությունները։ Այս դեպքերում հատկապես հարմար են ճկուն և առաձգական ծածկույթները, քանի որ դրանք չեն ճաքում կամ քայքայվում ջերմաստիճանի տատանումների ժամանակ։
Ջրամեկուսիչ ծածկույթներ
Տանիքը պետք է պաշտպանված լինի ջրի ներթափանցումից, հատկապես անձրևառատ շրջաններում կամ ձնհալի ժամանակ։ Այս կերպ խոնավությունից պաշտպանվում է նաև տանիքի ներքին տարածքը, չի առաջանում բորբոս կամ կոռոզիա և շինությունը մնում է կայուն։ Սա հատկապես հաշվի է պետք առնել լեռնային հատվածներում, որտեղ ձմեռը տևում է երկար, իսկ ձնհալն ինտենսիվ է։
Պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից
Արևի ուժեղ ճառագայթումը, հատկապես ամռանը, կարող է վնասել տանիքի ծածկույթը և առաջացնել գունաթափում, ճաքեր և նյութերի քայքայում։ Տանիքների համար կարելի է օգտագործել UV պաշտպանիչ լուծումներ, որոնք օգնում են պահպանել տանիքի արտաքին տեսքն ու կառուցվածքը և դրանով էլ երկարաձգում ծածկույթի ծառայության ժամկետը։ Ի դեպ, այս կերպ նաև կարող եք խուսափել հաճախակի վերանորոգումներից։
Ջերմամեկուսացում
Բարձրորակ ծածկույթները ձմռանը պահպանում են ջերմությունը, իսկ ամռանը՝ նվազեցնում են գերտաքացման դեպքերը։ Ջերմամեկուսիչ ծածկույթները բարձրացնում են էներգախնայողությունը և ապահովում հարմարավետ պայմաններ տան կամ գրասենյակի ներսում ու միաժամանակ կրճատում են ջեռուցման ու հովացման ծախսերը։
Ինչու վստահել Metal Design ընկերությանը
Metal Design ընկերությունը Հայաստանի առաջատար կազմակերպություններից է, որն արդեն տարիներ շարունակ զբաղվում է մետաղական կոնստրուկցիաների նախագծմամբ, արտադրությամբ և տեղադրմամբ ։ Հիմնադրվելով 2007 թվականին՝ ընկերությունը ձեռք է բերել վստահելի գործընկերոջ համբավ՝ շնորհիվ իր առաջարկած բարձրորակ և երկարատև օգտագործման համար նախատեսված արտադրանքի, որոնք տրամադրում են Հայաստանի կլիմայի հարմար լուծումներ։
Գործունեության ընթացքում Metal Design -ը մասնակցել է բազմաթիվ խոշոր և նշանակալի նախագծերի՝ արժանանալով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական պատվիրատուների վստահությանը։ Ընկերության կատարած աշխատանքների շարքում են՝ AQUATEK, SANTAFE, Մատենադարանը, Դիլիջանի միջազգային դպրոցը, ինչպես նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։
Նորագույն տեխնոլոգիաներ և բարձր որակ
Ընկերությունն աշխատում է ժամանակակից սարքավորումներով, որոնք ներկրված են Գերմանիայից, Իտալիայից և այլ առաջատար երկրներից։ Սա հնարավորություն է տալիս ապահովելու բարձր ճշգրտություն, արտադրողականություն և երկարաժամկետ հուսալիություն։ Metal Design -ը հատուկ ուշադրություն է դարձնում մետաղական տանիքների պաշտպանությանն ու ամրությանը։ Ընկերության կիրառած տեխնոլոգիաները ներառում են եղանակային ազդեցություններին դիմացկուն ծածկույթներ և ջերմամեկուսիչ լուծումներ, որոնք պաշտպանում են տանիքները կլիմայի բացասական ազդեցություններից՝ բարձր ու ցածր ջերմաստիճաններից, ձյան ծանրաբեռնվածությունից և արևի ուժեղ ճառագայթումից։
Metal Design -ը համատեղում է տեխնոլոգիական առաջընթացը, ոլորտի փորձը և բարձր որակի նկատմամբ պահանջկոտ մոտեցումն ու տրամադրում մետաղական շինարարության ժամանակակից և հուսալի լուծումներ՝ նախատեսված Հայաստանի կլիմայի իրական պայմանների համար։
Ընկերությունն առանձնանում է նորարարության նկատմամբ իր հետևողական վերաբերմունքով և մշտապես ներդրումներ է կատարում նոր տեխնոլոգիաների և մասնագիտական կատարելության մեջ։