Շինարարությունում մետաղական կաղապարներ ներառելիս կարևոր է նախապես պլանավորել բյուջեն, քանի որ սա ամենակարևոր քայլերից մեկն է՝ նախագիծը հաջող իրականացնելու համար։ Այն կազմելիս պետք է հաշվի առնել նախագծի բոլոր մանրամասները և ստեղծել իրատեսական բյուջե, որը կներառի նաև հնարավոր անսպասելի ծախսերը և աշխատանքների հետաձգումները։
Ինչո՞ւ է կարևոր մետաղական կառույցի նախագծի ճիշտ բյուջետավորումը
Հատկապես մետաղական կառույցների հետ աշխատելիս, կարևոր է ճիշտ կազմել բյուջեն։ Սա պայմանավորված է նրանով, որ նման նախագծերը ներառում են մի քանի փուլեր։ Օրինակ՝ մետաղական կաղապարների և հումքի գնումը, պրոդուկտների վերջնական հավաքումը։ Ահա, թե ինչ հնարավոր հետևանքներ կարող են առաջանալ, եթե բյուջեն չլինի իրատեսական և հնարավորինս ճշգրիտ․
● Գումարի անբավարարություն նախագծի կեսից, որը կհանգեցնի աշխատանքների կանգ առնելուն։
● Նյութերի որակի վրա կրճատումներ, որոնք էլ կհանգեցնեն ժամանակի ընթացքում կառույցի ամրության և կայունության վատթարացմանը։
● Սթրես և սխալ որոշումներ ֆինանսական ճնշման տակ։
● Աննախատեսելի լրացուցիչ ծախսեր, որոնք կարող են վնասել ընդհանուր բյուջեին։
Իսկ բյուջեն ճիշտ կազմելու դեպքում, կկարողանաք՝
● ավելի խելամիտ օգտագործել ռեսուրսները,
● հստակեցնել առաջնահերթությունները,
● ավելի շահավետ պայմաններով բանակցել մատակարարների հետ,
● սահմանել իրատեսական ժամկետներ,
● ունենալ պահուստային ֆոնդ՝ անսպասելի ծախսերի համար։
Հենց այս նպատակով էլ պետք է կազմել իրատեսական բյուջե։
Տարածված սխալներ, որոնք հանգեցնում են ավելորդ ծախսերի
Որոշ դեպքերում առաջ են գալիս ծախսեր, որոնք գերազանցում են նախատեսված բյուջեն։ Նման դեպքերը կարելի է շրջանցել՝ գումարի հանդեպ խելամիտ վարվելու և բյուջեն ճիշտ պլանավորելու դեպքում։ Ահա ինչպես սկսել․
● Նյութերի քանակի կամ արժեքի թերագնահատում․ շինարարական թափոնները նույնպես կարևոր են։ Կտրվածքների մնացորդների, դրանց շուկայական արժեքների տատանումները և այլն։ Հաշվի առեք նաև թափոնները։
● Աշխատանքի և տեղադրման արժեքի անտեսում․ երբ ենթադրվում է, որ ամեն ինչ հնարավոր է անել ինքնուրույն կամ սխալ է գնահատվում մետաղից կոնստրուկցիաներ տեղադրելու բարդությունը։
● Չհստակեցված չափերն ու ֆունկցիոնալությունը․ անորոշ տեխնիկական բնութագրերը ստիպում են նախագծի ընթացքում կատարել փոփոխություններ, ինչը մեծացնում է ծախսերը։
● Մանրամասն նախագծման բացակայություն․ օրինակ՝ մետաղական դռների կամ ֆասադների ոչ ճշգրիտ դիզայնը կարող է հանգեցնել հետագա վերանախագծման կամ լրացուցիչ պատվերների։
● Անվտանգության (պահուստային) ֆոնդի բացակայություն․ երբ բյուջեն կազմվում է առանց հավելյալ հաշվարկումների, ցանկացած անակնկալ՝ մատակարարման ուշացում կամ գների բարձրացում, վերածվում է ավելի մեծ խնդրի։
Այս սխալներից խուսափելու համար անհրաժեշտ է նախօրոք կատարել մանրակրկիտ հետազոտություն, հստակեցնել նախագծի բոլոր պարամետրերը։
Ինչպե՞ս հստակ հասկանալ, թե ինչպիսի կառույց եք ցանկանում․ չափեր, ֆունկցիոնալություն, նյութեր
Լավ բյուջեի հիմքը նախագծի բոլոր մանրամասների նախապես հստակեցնում է։ Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել հետևյալ կետերին․
● Չափեր․ նախօրոք որոշեք երկարությունը, լայնությունը, բարձրությունը և հարկերի քանակը։ Մանրամասն չափումները հնարավորություն կտան ճիշտ հաշվարկել մետաղի տեսակներն ու քանակները։
● Ֆունկցիոնալություն․ ի՞նչ նպատակով է կառուցվում շինությունը․ պահեստ, մետաղական բնակելի տուն կամ առևտրային տարածք։ Յուրաքանչյուր տարբերակ ունի իր պահանջները՝ ծանրաբեռնվածություն, ջերմամեկուսացում, օդափոխություն, օգտագործման հաճախականություն։ Դրանք ուղիղ կապ ունեն դիզայնի և նյութերի ընտրության վրա։
● Նյութեր․ որոշեք պողպատի կամ այլ մետաղների դասը և հաստությունը, հակակոռոզիոն ծածկույթների առկայությունը և վերջնական մշակման տեսակը։ Օրինակ՝ մետաղական դուռ նախագծելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն քաշն ու ամրությունը, այլև արտաքին տեսքի նախընտրությունները։
● Լրացուցիչ տարրեր․ պատուհաններ, էլեկտրական համակարգ, ջեռուցում և օդափոխություն (HVAC), հիմքի աշխատանքներ։ Այն կետերն են, որոնք զգալիորեն մեծացնում են նախագծի բյուջեն։
Այս կետերն այն մանրամասներից են, որոնք հաշվի առնելով, ժամանակի ընթացքում չեք բախվի չնախատեսված ծախսերի անհրաժեշտությանը։
Կանխենք անկանխատեսելի ծախսերը՝ ճիշտ բյուջետավորմամբ
Իսկ հիմա եկեք հասկանանք, թե ինչի համար է ճշգրիտ բյուջետավորումը։ Ինչպե՞ս է այն օգնում Ձեր գումարի տնտեսմանըև նախագծին։
● Ժամկետների արդյունավետ պլանավորում․Կրճատվում են ավելորդ աշխատաժամերը, տեխնիկայի վարձակալության ժամանակահատվածները։
● Խուսափում եք վերանախագծման դեպքերից․ ավարտուն ու համաձայնեցված բյուջեն օգնում է կանխել շինարարության ընթացքում թանկարժեք փոփոխությունները։
● Ապահովում է արդյունավետ պահուստային ֆոնդ․ նախատեսված բյուջեն ծածկում է մատակարարման խափանումների կամ եղանակային անակնկալների հետևանքով առաջացող հնարավոր ծախսերը։
Հստակ սահմանեք նախագծի նպատակները և մանրամասն կազմեք բյուջեն։
Ուսումնասիրեք մատակարարներին
Մետաղական կառույցների նախագծման արդյունքում արդյունավետ բյուջետավորման մյուս կարևոր պայմանը մատակարարների ճիշտ ընտրությունն է։ Նյութերի և աշխատանքի արժեքները կարող են զգալիորեն տարբերվել՝ կախված տարածաշրջանից, շուկայի պայմաններից և ընկերության հեղինակությունից։
Հետևաբար անհրաժեշտ է՝
● Կապ հաստատել մի քանի մատակարարի հետ, համեմատել արժեքները և տրամադրվող նյութերի որակը։
● Հատկապես ուշադրություն դարձրեք հիմնական բաղադրիչներին՝ օրինակ մետաղական կոնստրուկցիաների շրջանակներին կամ մետաղական դռներին։
● Ընտրեք փորձառու մատակարարների, ում հետ կունենաք հստակ և շարունակական կապ, կկանխատեսեք հնարավոր խնդիրները և կնպաստեք ճշգրիտ բյուջեի կազմմանը։
Երկարաժամկետ շահագործում և սպասարկման ծախսերի հաշվառում
Մետաղական կառույցների հետ աշխատելու ընթացքում հաշվի առեք ոչ միայն կառուցման ընթացիկ և հեշտ կանխատեսելի ծախսերը, այլ նաև բյուջեում ներառեք սպասարման ծախսերը։
Մետաղական կառույցի պլանավորման ընթացքում կարևոր է մտածել ոչ միայն կառուցման ընթացիկ, այլև ապագա շահագործման ու սպասարկման ծախսերի մասին։ Օրինակ՝ հակակոռոզիոն պաշտպանությամբ մետաղների ընտրությունը (ցինկապատ կամ հատուկ ծածկույթներով պողպատ) կարող է սկզբնական փուլում ավելի բարձր արժեք ունենալ, սակայն օգտագործելիս կզգաք դրանց երկարաժամկետ և դիմացկուն հատկությունները։
Եթե ցանկանում եք էներգաարդյունավետ դիզայն և պատշաճ ջերմամեկուսացում, ապա հաշվի առեք, որ այս կերպ օգտագործման ընթացքում կկրճատեք ջեռուցման և հովացման համակարգերի ծախսերը։
Արդյունավետ բյուջետավորումը կարևոր է ցանկացած նախագծի համար։ Ծախսերը գնահատեք ճիշտ։